Եվրահանձնաժողովը մշակել Է արտակարգ գործողությունների պլան՝ առանց Բրյուսելի հետ համաձայնության, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուի դեպքում, հայտնում է Financial Times-ը: 14 առաջարկություններից բաղկացած փաթեթը ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ և նպատակամիտված է «կոշտ Brexit-ի առավել բացասական հետեւանքերից խուսափելուն: Հեղինակները ԵՄ անդամ երկրներին խորհուրդ են տալիս միջոցներ ձեռնարկել «Եվրոպայում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների բնակության կարգավիճակի և սոցիալական ապահովության խնդրի լուծման ուղղությամբ»՝ փոխադարձ քայլեր սպասելով Լոնդոնի կողմից: Նաեւ առաջարկվում Է մեկ տասնյակից ավելի օրենսդրական ակտերի ընդունում՝ կոշտ Brexit-ի մեղմացման և Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններում «որոշակի հաջորդականության ապահովման» նպատակով: Որոշ օրենսդրական ակտեր վերաբերում են ֆինանսական ծառայություններին՝ այն ոլորտին, որի առաջատարը Մեծ Բրիտանիան է: Ոչինչ չի ասվում այօրվա դրությամբ գլխավոր խնդրի մասին, որը կապված է Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության սահմանի հետ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: