Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել` Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հարցին` մտավախություն չկա՞, որ այս փոփոխությունը կարող է ազդել Զինված ուժերի մարտունակության վրա, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետև ովքե՞ր են նոր երկու նշանակումները։ Նրանք ՊԲ հնաբնակներ են, մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում ու գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում»: