ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը մեկնաբանել է Արշակ Կարապետյանի՝ խորհրդական նշանակվելը

Փաշինյանը մեկնաբանել է Արշակ Կարապետյանի՝ խորհրդական նշանակվելը
19.12.2018 | 23:04

«Արշակ Կարապետյանին ես եմ նշանակել և համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի»` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով իր խորհրդականի պաշտոնում ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին նշանակելը։ Նա տեղեկացրեց, որ ոչ ոք իրեն խորհուրդ չի տվել Կարապետյանին նշանակել խորհրդական ու նկատեց, որ ՀՀ Զինված ուժերի ղեկավարության շրջանում կա տեսակետ, որը տարբերվում է նախորդ ղեկավարության կարծիքից։ «Նրանք ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է Ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ ոք պատասխանատու չէ։ Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել։ Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական նյութերի բացակայության մասին», - հայտարարեց Փաշինյանը։ Նա նկատեց, որ բոլորի մոտ այդ իրադարձությունների վերաբերյալ դեռ մնացել են մութ հարցեր, ինչը նշանակում է, որ դրանց պատասխանները պետք է տրվեն։ «Եթե որևէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում Արշակ Կարապետյանը ավելի մեծ պարտավորություն կունենա պատասխանել այդ հարցերին կոնկրետ ու սպառիչ», - հավելեց Փաշինյանը։ Լրագրողները նկատեցին, որ Արշակ Կարապետյանը նաև 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է Մարտի 1-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից մեկը։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ դա ոչինչ չի նշանակում և հավելեց, որ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչների մեծ մասը ներգարվված է եղել այդ պրոցեսների մեջ։

«Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ Հայաստանի Զինված ուժերի այդ մի հատվածը կտրե՞նք, անջատե՞նք Զինված ուժերից։ Այդպիսի բան լինել չի կարող», - հավելեց վարչապետի պաշտոնակատարը՝ նկատելով, որ այդ մասով ընթանում է քննություն։ Անդրադառնալով Գյումրիից մեկնարկած քայլարշավի ընթացքում Արշակ Կարապետյանի մասին խարույկի շուրջ իր և իր թիմակիցների հայտարարություններին, Փաշինյանն ասաց. «Եթե որևէ մեկի հասցեին հնչում է հայտարարություն, չի նշանակում, որ այդ մարդու վերաբերյալ կայացվել է դատավճիռ»:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.