ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի մասին
19.12.2018 | 23:05

Դեկտեմբեր սկզբին Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության և 2015-ի հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում շատ կարևոր տարբերություն կա` Դիլիջանում լրագրողների հարցին ի պատասխան ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այն ժամանակ պետք էր համոզվել, որ խորը և համապարփակ քննություն է տեղի ունենալու: Մինչև հիմա էլ Ավետիսյանների հարազատները կասկած ունեն՝ արդյոք գործը քննվել է ամբողջությամբ, և նրա որտեղ պահելու հանգամանքը այս համատեքստում ստանում էր որոշակի նշանակություն և կարևորություն: Այս պարագայում այդպիսի իրավիճակ չունենք»,-ասաց նա:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ