ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի ԶՈւ-ի հնարավոր գործողության մասին

Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի ԶՈւ-ի հնարավոր գործողության մասին
19.12.2018 | 23:07

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է թուրքական ԶՈւ-ի՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հնարավոր ռազմական գործողության հայտարարությունները: Ղասեմին նշել է. «Որևէ երկիր Սիրիայի տարածքում չպետք է ռազմական գործողություններ ձեռնարկի առանց այդ երկրի իշխանության թույլտվության: Յուրաքանչյուր քայլ պետք է ստանա Դամասկոսի համաձայնությունը»: Նա շեշտել է, որ ռազմական գործողության իրականացման դեպքում կարող է էապես բարդանալ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի միջև Սիրիայի թեմայով Աստանայի բանակցությունների գործընթացը:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ