ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը հաստատեց՝ նախարարությունների թիվն առաջարկվում է դարձնել 12

Փաշինյանը հաստատեց՝ նախարարությունների թիվն առաջարկվում է դարձնել 12
19.12.2018 | 23:09

Նախարարների կարգավիճակում շատ մեծ անակնկալներ չեն լինի. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Նա հաստատեց, որ նախատեսում են կրճատել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12: «Նախընտրական շրջանում ասվել է՝ մենք կփորձենք 12 նախարարությունում տեղավորվել»,-ասաց նա: Հարցին, թե առաջին փոխվարչապետի պաշտոնը դուրս է գալիս, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդպիսի առաջարկ կա, կտեսնեն: Նա նշեց, որ Արարատ Միրզոյանին ԱԺ տեղափոխելու քննարկումներ կան. «Երբ վերջնական լինի, կհաստատենք»,- ասաց նա:
Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արդյոք Լիլիթ Մակունցն է լինելու, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ևս դեռևս քննարկման հարց է:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ