ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյան. Համաձայն չեմ, թե ԱԺ-ում ընդդիմությունը ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից

Արարատ Միրզոյան. Համաձայն չեմ, թե ԱԺ-ում ընդդիմությունը ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից
20.12.2018 | 13:16

Համաձայն չեմ դիտարկման հետ, թե ԱԺ-ում ընդդիմությունը ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից` երեկ ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը: «Ես համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն չկա, և համաձայն չեմ, որ ընդդիմությունը կաշկանդված է լինելու զանազան հարցերով քննադատել կառավարությանը: Եվ ես համաձայն չեմ նաև դիտարկման հետ, թե ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից: Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում բոլոր հարցերն այդպես ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, այլ լինելու են մեծ քննարկումներ ներքին, ապա վստահաբար, այո, լինելու են, և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»,- նշեց նա:


ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ իրական ընդդիմությունը, իր համոզմամբ, «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու:
Արարատ Միրզոյանը հաստատեց, որ այս իր թեկնածությունն է առաջադրվելու ԱԺ նախագահի պաշտոնում: «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում, և դա այն պատճառով չէր, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է: Գիտակցումը կա, որ շատ ծանր աշխատանք է սպասվում, բայց առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ ամենաթեթևներից չէր»,- ասաց նա:


Հարցին, թե կան կառավարության այլ անդամներ, որ գործադիրից գործուղվելու են ԱԺ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կան անուններ, դա կապված է և նրա հետ, որ տարբեր անձինք գուցե օրենսդիրում շատ ավելի լուրջ աշխատանք ունեն անելու, և կապված է նաև, չեմ թաքցնի՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ»:

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ