Վաշինգտոնը առաջիկայում կարող է զորքը ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից` հայտնում են «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունները՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարությունում անանուն աղբյուրը: Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունը մեր զորքի՝ այնտեղ մնալու միակ պատճառն էր»: