Մի քանի օր առաջ Կիևի գիշերային ակումբներից մեկում հյուրերը պարում և զվարճանում էին «Հայեր ջան, դուխով» երգի տակ, որը դարձել է «Սիրո և համերաշխության հեղափոխության» սիմվոլներից մեկը: Ականատեսների խոսքով, հեղափոխության հիմնը գիշերային ակումբում պատվիրել է ոչ թե պարզապես Ուկրայինայում Հայաստանից մի հյուր, այլ երիտասարդ ընդդիմադիր գործիչ Մենուա Հարությունյանը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ՀՀԿ ցուցակով: