ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՕԵԿ ցուցակում ընդգրկված Գառնիկ Շիրինյանը՝ Երևանի կենտրոնում հնչած կրակոցների կիզակետում

ՕԵԿ ցուցակում ընդգրկված Գառնիկ Շիրինյանը՝ Երևանի կենտրոնում հնչած կրակոցների կիզակետում
20.12.2018 | 13:25

«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 2-ին Երևանի կենտրոնում՝ Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկում, վիճաբանություն էր եղել, հնչել էին կրակոցներ: Ըստ պաշտոնական աղբյուրների` 4 անձ բերման էր ենթարկվել, դեպքի վայրի զննությամբ եղևնու տակ հայտնաբերվել էր հրազեն՝ ատրճանակ, որն իրավապահներն առգրավել էին: Այս գործն արագ մոռացվեց:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել, որ կրակոցների կիզակետում են եղել «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը, նրա եղբայրը` Գառնիկ Շիրինյանը, 2018 թվականի ավագանու ընտրություններում ընդգրկված է եղել ՕԵԿ ցուցակում: Հայտնաբերված զենքը, որից այդ օրը հնչել էր կրակոցը, ժամանակին նվիրել էր Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Թե ում էր Ղուկասյանը նվիրել, չհաջողվեց պարզել: Միայն հայտնի դարձավ, որ զենքով պարգևատրված անձը իրավապահներին ցուցմունք է տվել, որ ինքը զենքով չի կրակել, այլ վիճաբանության ժամանակ զենքը իր ձեռքից ընկել է, և ընկնելու արդյունքում է կրակոց արձակվել:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ