«Իմ քայլը» դաշինքը երեկվա նիստում որոշվել է նոր խորհրդարանի ղեկավար կազմը: ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների` Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
ՔՊ-ն նաև որոշել է թեկնածուներ առաջադրել ԱԺ 10 հանձնաժողովներ ձևավորելու համար: Անունները դեռ վերջնական չեն, հավանական է, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարելու է Ռուբեն Ռուբինյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության, ներքին գործերի և ԱԱ հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանը, Կրթության և գիտության հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովը` Նարեկ Զեյնալյանը:
Ամենայն հավանականությամբ, 2-3 հանձնաժողով կտրվի ԲՀԿ-ին՝ Եվրաինտեգրացիայի և ֆինանսավարկային հանձնաժողովները, ՏԻՄ հանձնաժողովը ևս, եթե առանձնացվի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որ ժամանակին միացվել էր Պետաիրավական հանձնաժողովին, կառանձնացվի ու կտրվի «Լուսավոր Հայաստան»-ին: