Թուրքիան ամերիկացի տեխնիկական փորձագետներին առաջարկել է հետազոտել ռուսական С-400 համակարգերը, երբ Անկարան դրանք գնի Մոսկվայից` հաղորդում է Bloomberg-ը: Այդ կերպ Թուրքիան ակնկալել է հարթել ԱՄՆ-ի հետ վեճը, որը ծագել է Ռուսաստանից հրթիռային համալիրներ ձեռք բերելու շուրջ:
С-400-ի հետ կապված ԱՄՆ-ի մտահոգությունների պատճառը Թուրքիայի՝ F-35 կործանիչներ արտադրող ծրագրի կարևոր գործընկեր լինելն է: Եթե Անկարան ունենա և F-35, և С-400 Ռուսաստանը տեսականորեն կարող է ամերիկյան ինքնաթիռի մասին տվյալներ ստանալ: