ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասին նախապես չի տեղեկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այլ հայտնել է մտադրությունը կյանքի կոչելուց հետո: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսել է դուրս բերել իր զորքերը Սիրիայից: Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ զորքերի ամբողջական դուրսբերմանը զուգահեռ 24 ժամվա ընթացքում երկրից տարհանվում են նաև ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցները: