Սիրով և մեծ հուզմունքով կյանքի կոչվեց ևս մի կյանքի պատմություն, որը մեզ տանում է անմահություն։
Գրիգոր Լուսավորիչ 7 հասցեում Արարատ հյուրանոցի սրահում 21.12.2018թ. ժամը 19֊00 տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված է 2016-ի ապրիլին Մարտակերտում զոհված սպա, ով իր կյանքով փրկեց իր զինվորների կյանքը, հոռոմցի՝ Տիգրան Մխիթարի Պողոսյանի հերոսական ուղին:
Հեղինակ՝ Իշխանուհի Մանե (Մանուշակ Ստեփանյան)։
Գրքի հովանավորման համար շնորհակալ եմ ֆրանսիաբնակ բարեկամիս՝ Ստելլա Դավթյան֊Կիրակոսյանին, խմբագրական աշխատանքների համար՝ խմբագիր՝ Արմեն Ավանեսյանին։
Հատուկ շնորհակալություն Արարատ հյուրանոցային համալիրի տնօրինությանը, հերթական անգամ իրենց հիանալի սրահն անվճար տրամադրելու համար: