Հայ լրագրողի հարցը, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո», զարմացրել է Պուտինին: Նա պատասխանել է. «Իսկ ի՞նչը պետք է վերականգնենք, որևէ բան փուլ չի եկել, և վերականգնվելու կարիք չունի։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և աշխարհում, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, ի՞նչ պետք է վերականգնենք։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչն արդեն ստեղծվել է անցած տարիներին ։ Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի մերձավոր դաշնակիցն է Անդրկովկասում, այդպես եղել է պատմականորեն, այդպես է այժմ, և հույս ունեմ այդպես կլինի ապագայում: Մենք պետք է աշխարհում ու տարածաշրջանում ընթացող իրողություններից ելնենք, հաշվի առնենք հնարավորություններն ու պահանջները: Այդ ամենը կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, նա եկող շաբաթ այցելելու է Ռուսաստան»։ Պուտինը հավելել է, որ պետք է զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ելնելով եղած իրողությունից: