ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարագ Սիսեռյան. Գազի գնի առնչությամբ որոշում չկա, և չկա որևէ ամրագրված սակագին

Վարագ Սիսեռյան. Գազի գնի առնչությամբ որոշում չկա, և չկա որևէ ամրագրված սակագին
20.12.2018 | 23:38

Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա, և չկա որևէ ամրագրված սակագին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ «ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել», - գրել է Սիսեռյանը։


Մամուլը գրել էր, որ Դմիտրի Կոզակը նամակով տեղեկացրել է Տիգրան Ավինյանին, որ «ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց»: Հիմա Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազը 150 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց։ Գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ