ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են

Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են
20.12.2018 | 23:39

Վրաստանի ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաներն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով: Ցուցարարները բողոքի ակցիաները տեղափոխել են Գուրջաանի քաղաք, որտեղ շրջանային դատարանում քննվում է ընդդիմադիր գործիչ, նախկին պատգամավոր Դավիթ Կիրկիտաձեի խափանման միջոցի հարցը, նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակում գործելու մեջ: Նախկին պատգամավորը ձերբակալվել է բողոքի ակցիայի ժամանակ՝ ոստիկանների հետ բախումների ընթացքում: Ծեծկռտուքի և քաշքշուկների հետևանքով ցուցարարներից երկուսը հիվանդանոց էին տեղափոխվել մարմնական վնասվածքներով: Գուրջաանիում դատարանի շենքի մոտ ոստիկանությունն աննախադեպ քանակությամբ ուժեր է կուտակել, փակվել են մի շարք փողոցներ, ձեռնարկվում են անվտանգության ուժեղացված միջոցառումներ: Վրաստանում ներքաղաքական իրավիճակը սրվել է նոյեմբերի վերջին նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթող ճանաչվեց իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին:

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ