ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՄԱԿ-ն աշխատանքային միգրանտների հարցով համաձայնագիր է ընդունել

ՄԱԿ-ն աշխատանքային միգրանտների հարցով համաձայնագիր է ընդունել
20.12.2018 | 23:40

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միգրացիոն համաձայնագիր է ընդունել, որով առաջին անգամ սահմանվում է աշխատանքային միգրանտների հետ վարվելու չափանիշները: Տարբեր երկրներում բուռն քննարկումների տեղիք տված փաստաթղթին կողմ է քվեարկել 152 պետություն։ 5 երկիր՝ Հունգարիան, Իսրայելը, Չեխիան, Լեհաստանը և ԱՄՆ-ը դեմ են: 12 երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Ավստրալիան, Բուլղարիան, Իտալիան և Շվեյցարիան ձեռնպահ են քվեարկել:


«Փաստաթուղթը չունի իրավական պարտավորեցնող ուժ և չի խախտում դրան մասնակցող պետությունների ինքնիշխանությունը», - ընդգծել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Մարիա Ֆերնանդես Էսպինոսան:

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ