ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բենքսիի գրաֆիտիներից մեկի շնորհիվ բրիտանացու ավտոտնակը դարձել է Բրիտանիայի ամենահսկվող կառույցներից մեկը

Բենքսիի գրաֆիտիներից մեկի շնորհիվ բրիտանացու ավտոտնակը դարձել է Բրիտանիայի ամենահսկվող կառույցներից մեկը
20.12.2018 | 23:41

Բրիտանական Պորտ Թոլբոթ քաղաքի ավտոտնակներից մեկի պատին հայտնաբերվել է փողոցային արտի խորհրդավոր նկարիչ Բենքսիի աշխատանքներից մեկը՝ երեխա, որը փորձում է բերանով բռնել ձյան փաթիլը, սակայն ուշադիր նայելու դեպքում ոչ թե փաթիլ է, այլ այրվող աղբի մոխիր:


«Ինստագրամ»-ի իր էջում տեղադրելով այդ նկարը՝ հեղինակը գրել է՝ «Շնորհավոր»:
Նկարի սյուժեն պատահական չէ ընտրված, քանի որ այդ քաղաքում գործում է մետալուրգիական գործարան: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով՝ Պորտ Թոլբոթը Մեծ Բրիտանիայի էկոլոգիապես ամենակեղտոտ քաղաքներից է։ Գրաֆիտին արդեն հատուկ հսկողության տակ է առնվել. քաղաքի շարքային բնակիչ Են Ֆիլլիպսի ավտոտնակն անսպասելիորեն դարձել է Մեծ Բրիտանիայի ամենահսկվող կառույցներից մեկը:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ