ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը համաձայն է Թրամփի հետ

Պուտինը համաձայն է Թրամփի հետ
20.12.2018 | 23:44

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գնահատականին, որ ընդհանուր առմամբ «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում պարտված է: «Ինչ վերաբերում Է ԴԱԻՇ-ի հանդեպ հաղթանակին, ընդհանուր առմամբ ես համաձայն եմ ԱՄՆ նախագահի հետ,- ասել է Պուտինը:- Մենք զգալի փոփոխությունների ենք հասել այդ տարածքում ահաբեկչության դեմ պայքարի գործում և Սիրիայում լուրջ հարվածներ ենք հասցրել ԴԱԻՇ-ին»: Պուտինը նախազգուշացրել է Սիրիայից այլ երկրներ ահաբեկչական ակտիվության տեղափոխման վտանգի մասին:


«Կա ահաբեկչական խմբավորումների և դրանց նմանների արտահոսքի վտանգը, օրինակ՝ Աֆղանստան, այլ երկրներ, այդ թվում՝ դրանց ելման երկրներ,-ասել է Պուտինը: -Դա մեծ վտանգ է մեզ բոլորիս համար»:
Մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ ճիշտ է համարում Սիրիայից զորքերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի որոշումը:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ