ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում

Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում
20.12.2018 | 23:45

Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռևս ավարտված չէ` հայտարարել է Ֆրանիսայի ԱԳՆ-ին առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն:

«Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը հիմնականն Է մնում»,- ասել է Լուազոն CNews հեռուստաալիքի եթերում: Նախարարը նշել է, որ, չնայած հաջողություններին, ահաբեկչության դեմ պայքարը դեռևս ավարտված չԷ: «Մեծ հաջողություններ են արձանագրվել, դա ճիշտ Է, մենք Սիրիայում շատ բան ենք արել կոալիցիայի հետ միասին, սակայն պայքարը շարունակվում Է, մենք այն կշարունակենք»,- հավելել Է Լուազոն:

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ