ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիպրոսում ծովի հատակին ամանորյա տոնածառ են տեղադրել

Կիպրոսում ծովի հատակին ամանորյա տոնածառ են տեղադրել
20.12.2018 | 23:45

Կիպրոսի դայվերները Միջերկրական ծովում 40 մետր խորության վրա ամանորյա տոնածառ են տեղադրել: Տոնածառը Լարնակայից ոչ հեռու՝ 1980-ին իր առաջին ուղերթի ժամանակ խորտակված շվեդական Zenobia լաստանավի տախտակամածի վրա է դրվել: Նավը խորտակվել է հսկողության էլեկտրոնիկայի հետ կապված խնդիրների պատճառով, որից հետո որոշում է կայացվել այն 1.5 կմ հեռացնել ափից, որ չխանգարի նավագնացությանը: Այս տեղը հայտնի է դարձել է տարբեր երկրներից ժամանող դայվերների շրջանում, որ գալիս են խորտակված նավն ուսումնասիրելու:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ