ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԲՀԿ-ն, որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ եւ պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը եւ առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը»,-նշել է նա: