ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ նաև անձնական կյանքին վերաբերող հարց են ուղղել: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե երբ է պատրաստվում Վլադիմիր Պուտինն ամուսնանալ և ում հետ: «Դե, դրանք երկու տարբեր հարցեր են»,- կատակել է նախագահը՝ հետաքրքրվելով, թե ամուսնացա՞ծ է իրեն հարց ուղղող լրագրողը: Դրական պատասխան ստանալով Պուտինը կրկին կատակել է. «Նա ամուսնացած է և ցանկանում է, որ ես էլ նույն վիճակում լինեմ»:
«Թեև որպես բարեպաշտ մարդ՝ ես վաղ թե ուշ ստիպված եմ լինելու դա անել»,- ժպիտով հավելել է ՌԴ նախագահը: