ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ-ն չի նախատեսում երրորդ երկրի ռազմական ներկայություն

ՀՀ-ն չի նախատեսում երրորդ երկրի ռազմական ներկայություն
20.12.2018 | 23:49

ՀՀ-ում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հարցով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրանք պատկանում են Հայաստանին, վերահսկվում են հայկական կողմից, այնտեղ աշխատում են հայ փորձագետները, հետևաբար դրանք չեն կարող սպառնալիք լինել: Ինչ վերաբերում է լաբորատորիաների ռազմական գործոնին, Աննա Նաղդալյանը նշեց, որ դրանք բացառապես քաղաքացիական են, և ՀՀ-ն որևէ երրորդ երկրի հետ չի նախատեսում ռազմական ներկայություն ապահովել:

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ