Դեկտեմբերի 19-ին Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Աունին: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների ներկա ընթացքին և հեռանկարներին, լիբանանահայ համայնքի դերակատարությանը, Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որի շրջանակներում լիբանանյան պատվիրակությունը ղեկավարում էր նախագահ Միշել Աունը:
Լիբանանի նախագահը Հայաստանի դեսպանին բարի գալուստ և հաջողություններ մաղթեց իր պատասխանատու և պատվավոր առաքելության մեջ:
Նույն օրը Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիբանանի Հանրապետության ԱԳ նախարար Ժեբրան Բասիլին: Արարողությանը հաջորդած ջերմ և բարեկամական առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-լիբանանյան հարաբերությունների ողջ օրակարգին:
Դեսպան Վահագն Աթաբեկյանն առաջին հանդիպումն ունեցավ Լիբանանի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Ուաֆիկ Մոհամմեդ Ռհայմեի հետ, որի ընթացքում խոսվեց երկու երկրների ներքաղաքական զարգացումների, բարեկամական հարաբերությունների խորացման հեռանկարների մասին։
Լիբանանի ԱԳՆ Գլխավոր քարտուղարը կարևոր և խորհրդանշական համարեց, որ բարեկամ Հայաստանի նորանշանակ դեսպանը միակն է, որ Բեյրութ ժամանելուն պես նույն օրվա ընթացքում և հավատարմագրերի պատճենն է հանձնում ԱԳ նախարարին, և հավատարմագրերը՝ երկրի նախագահին։