ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Տոնոյան․ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին տեղեկատվություն եղել է

Դավիթ Տոնոյան․ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին տեղեկատվություն եղել է
21.12.2018 | 12:41

«Եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին»` անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին՝ ասաց ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Հարցը քննարկման առարկա դարձավ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո:


«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումները իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ»` ասաց Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչու էր պաշտոնանկ արվել Հետախուզության վարչության պետը, նախարարն արձագանքեց․ - «Ես չեմ կարող մեկնաբանել Գերագույն գլխավոր հրամանատարի գործողությունները, բայց նույն ժամանակաշրջանում տվյալ սպան նշանակվել է ռազմական կցորդ Ռուսաստանում»:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ