ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում

Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում
21.12.2018 | 12:46

ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`


Երևանում՝
10։30–16։30 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00–17։00 Աէրացիա թաղ. 4, 2/5, 2/6 շենքերը ոչ բնակիչ-բաժանորդները, Թաթիկ Սարյան և Լևոն Խաչիկյան փողոցների սեփական առանձնատները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,


Արմավիրի մարզում՝
11։00–16։00 Արմավիր և Այգեշատ գյուղերը,
Արարատի մարզում՝
10։00–14։00 Սիսավան գյուղը մասնակի, Վեդի քաղաքի Կասյան փողոցը մասնակի,
10։30–14։30 Բերքանուշ գյուղը մասնակի,
10։00–15։00 Նոր Խարբերդ և Հովտաշատ գյուղերը մասնակի,
15։00–16։00 Արտաշատ քաղաքի Շահումյան փ. 36 շենքը, Գայի, Գոլեցյան փողոցները մասնակի,


Կոտայքի մարզում՝
10։00–16։00 Աբովյան քաղաքի 8-րդ միկրոթաղամասը մասնակի, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցները մասնակի, հարակից արտադրական տարածքները և հանրային բաժանորդները,
13:00–14:00 Զովք, Գեղաշեն գյուղերը, «Չանախ» կաթի գործարանը, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայանները։


Շիրակի մարզում՝
10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի «Տիրամայր Նարեկ» Աշոցքի հիվանդանոցը և «Յուքոմ» ընկերության բջջային կայանը,


Սյունիքի մարզում՝
11:00-15:00 Սիսիան քաղաքի Կամո, Տերյան, Թումանյան և Րաֆֆու փողոցները, Շաքի գյուղը մասնակի:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ