Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արտակ Զեյնալյանը օտարերկրյա այցերի ժամանակ գովերգել է Հայաստանը

Արտակ Զեյնալյանը օտարերկրյա այցերի ժամանակ գովերգել է Հայաստանը
21.12.2018 | 12:48

«Ժողովուրդը» թավշե հեղափոխությունից հետո նշանակված նախարարների գործուղումների հաշվետվություններն ուսումնասիրելիս ուշագրավ փաստ է արձանագրել: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օտարերկրյա այցերի ժամանակ բոլոր միջոցառումներին ելույթ ունենալիս անդրադարձել է թավշե հեղափոխությանն ու ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին` «գովազդելով» մեր երկիրը: Եվ սա այն դեպքում, երբ նա «Հանրապետություն» կուսակցության անդամ է, իսկ ՔՊ քվոտայով նշանակված նախարարներից գրեթե ոչ ոք նման ջանասիրությամբ չի անդրադարձել հեղափոխությանը, միջազգային ասպարեզում այդ կոնտեքստով չի «գովազդել» մեր երկիրը:

Գործուղումների առումով ռեկորդակիր են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նրանք ամենից շատ են մեկնել գործուղումների այս 7 ամիսների ընթացքում:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ