ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայկ Մարության. Տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն 2 տարի է պետք

Հայկ Մարության. Տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն 2 տարի է պետք
21.12.2018 | 22:11

Տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն երկու տարի ժամանակ է պետք` Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք ստացել ենք այս ժառանգությունը: Ուզենք, թե չուզենք, սա ունենք: Մենք ստացել ենք ոչ միայն վատ տրանսպորտային համակարգ, այլև ստացել ենք գրեթե քանդված տրանսպորտային համակարգ: Երթուղային տաքսիներն իրենց մաշվածության եզրին են հասել, որովհետև նախորդ իշխանությունները վերջին տարիներին անընդհատ ասում են, որ փոխելու են, և տնտեսվարողները ոչ մի լումա չեն ներդրել: Սա մեզ «նվեր» են արել նախորդ իշխանությունները»,- ասաց քաղաքապետը: Նախորդ քաղաքային իշխանությունների կառավարման տարիներին բրիտանական ընկերությունը Երևանի նոր տրանսպորտային ցանցի նախագծում էր իրականացրել, որ դեռ վերջնական տեսքի բերված չէ. «Վերջնական տեսքի բերելուց հետո նոր պետք է ներգրավենք մեկ այլ ընկերության, որն արդեն կսկսի այս տեսական մասը բերել իրական դաշտ, որից հետո նոր պետք է հայտարարվեն մրցույթներ, նոր պետք է պրոցեսը գնա»: Հայկ Մարությանը չի բացառում, որ քաղաքապետարանը կարող է հրաժարվել բրիտանական կազմակերպության ուսումնասիրությունից, որը պատվիրել էին նախորդ իշխանությունները:

«Ցավոք սրտի, այո, սա նույնպես ժառանգություն է: 850 000 եվրո տրամադրվել է բրիտանական ընկերությանը: Այդ հաշվարկն արված է 2014-ին, անցել է 4 տարի, և մենք հարց ենք բարձրացրել, որ իրենց նշած ուղևորահոսքը համապատասխանու՞մ է այսօրվա մեր ուղևորահոսքին, և իրենք չեն կարողանում այս հարցին պատասխանել: Եթե 20 տոկոսից ավելի եղավ այս շեղումը, մենք կարող ենք հիմք ընդունել այս ուսումնասիրությունը, եթե ոչ, ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ: Նրանց պատասխանն ստանալու ենք հունվար-փետրվարին»,- հայտնեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետի կարծիքով՝ նախորդ իշխանություններն այս հետազոտությունն արել են ուղղակի անելու համար. «Որ ասեին՝ տեսեք՝ ուզում ենք ներդնել տրանսպորտային նոր համակարգ, բայց չստացվեց: Դուք լավ գիտեք, որ գծատերեր կան, որոնք իրենց հետ կապված են, հենց իրենք ենք գծատերեր: Եվ այդ գծերը կորցնելով՝ իրենք կորցնում են շատ մեծ գումարներ: Մյուս կողմից, իրենք չէին կարողանում չկատարել հանրության պահանջը: Ներկայիս իշխանությունների նպատակն է իսկապես բարեփոխել տրանսպորտային ցանցը և միջազգային չափորոշիչներին համապատասխան տրանսպորտ ունենալ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ սա տեղի ունենա մաքսիմալ արագ»:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ