ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիայի քրդերն ամերիկյան զորքի հետ քաշվելու որոշումից հետո սկսել են բանակցել Ասադի ռեժիմի հետ

Սիրիայի քրդերն ամերիկյան զորքի հետ քաշվելու որոշումից հետո սկսել են բանակցել Ասադի ռեժիմի հետ
21.12.2018 | 22:13

Սիրիայի հյուսիսում քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հրամանատարությունը սկսել է բանակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության ներկայացուցիչների հետ: Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքում հանդիպման ժամանակ քննարկվել են թուրքական ԶՈւ-ի հնարավոր հարձակման դեպքում միասնական պատասխան գործողության հավանականությունը, Սիրիայի տարածքից ամերիկյան զորքի դուրսբերումն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում քուրդ զինյալների ազատագրած նավթի արդյունահանման տարածքները Սիրիայի իշխանությունների վերահսկողությանը վերադարձնելու հարցերը:


Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել Սիրիայի իշխանությունների կամ քրդական ջոկատների պաշտոնական խոսնակների կողմից:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ