Բելառուսի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Նախագահ Լուկաշենկոն այսօր ընդունել է Զասին, որ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, և ընդգծել. «Բելառուսը մի քանի թեկնածու ուներ, սակայն ես ընտրեցի Ձեզ, որպեսզի, այսպես ասած, օրինակ ծառայենք և ցույց տանք, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար»:
Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար իր նշանակման հարցով հանդիպումներ է ունեցել կառույցի անդամ բոլոր երկրների իշխանությունների հետ, բացառությամբ՝ Հայաստանի: Մինսկի թեկնածուն պնդում է, որ Ռուսաստանում, Ղըղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում աջակցություն է ստացել: