Կատալոնիայում կրկին բախումներ են եղել ոստիկանության ու անջատական ակտիվիստների միջև: Կրքերը բորբոքվել են, երբ Իսպանիայի կառավարությունը, ի նշան երկխոսության, որոշել է ամենշաբաթյա նիստը Մադրիդից Բարսելոնա տեղափոխել: Զայրացած ակտիվիստները ճանապարհներ են փակել, քարեր ու շշեր նետել նիստը հսկող ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները հակադարձել են մահակներով, առնվազն ութ մարդ ձերբակալվել է: