ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լատվիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի անունը՝ ԿԳԲ-ի քարտարանում

Լատվիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի անունը՝ ԿԳԲ-ի քարտարանում
21.12.2018 | 22:16

Լատվիայի Ազգային արխիվը հրապարակել է Խորհրդային տարիների ԿԳԲ-ի գործակալների քարտարանը, որտեղ հայտնաբերվել են 1939-ին ծնված Ալեքսանդր Իվանովիչ Կուդրյաշովի անվամբ փաստաթղթեր: Այս տվյալները լիովին համընկնում են Լատվիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի թեմի ենթակայության տակ գործող Ռիգայի և Լատվիայի միտրոպոլիտ Ալեքսանդրի կենսագրականին:


ԿԳԲ-ի քարտում նշվում է, որ Կուդրյաշովն ուղղափառ եկեղեցու սպասավոր է, նրան հավաքագրել են «ընթերցող» ծածկանունով՝ 1982 ի հունվարին: Գաղտնազերծվել է 10 հազարից ավելի քարտ, որոնցում ի հայտ են եկել բասկետբոլի ԽՍՀՄ հավաքականի նախկին ավագի՝ Վալդիս Վալտերսի և անցյալում Լատվիայի ամենահարուստ մարդը համարվող Ալեքսանդր Լավենտի անունները:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ