ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստի ժամանակ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստի ժամանակ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21.12.2018 | 22:17

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական խմբակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ թուրքերեն, ապա հայերեն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության առիթով:

Փայլանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասված է. «Անցած շաբաթ հարևան Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան: Ապրիլ ամսին իրականացված թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու ընկերները, այս ընտրություններում ստանալով 70 տոկոս ձայն, կարևոր հաջողություն գրանցեցին: Այս կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովից շնորհավորում եմ ժողովրդավարական ընտրությունները հաջողությամբ անցկացրած Հայաստանի ժողովուրդին, Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին»: Անդրադառնալով Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Կարո Փայլանը թուրքական իշխանություններին համարժեք արձագանքելու կոչ է արել:


«Ես կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և երկրի նախագահին կառուցողական պատասխան տալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը: Հավատում եմ, որ չկա մի հարց, որը հնարավոր չէ խաղաղ ճանապարհով լուծել 25 տարի Թուրքիայի հետ փակ սահման ունեցող հարևան Հայաստանի հետ: Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներին», - ասել է Փայլանը՝ խոսքն ավարտելով հայերեն բարեմաղթանքով:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ