ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սալոմե Զուրաբիշվիլի. Չեմ կարող չկիսել Գամսախուրդիայի ընտանիքի մտահոգությունը

Սալոմե Զուրաբիշվիլի. Չեմ կարող չկիսել Գամսախուրդիայի ընտանիքի մտահոգությունը
21.12.2018 | 22:18

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է խորհրդարանին՝ հորդորելով հաշվի առնել երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի խնդրանքն ու երկարաձգել նրա սպանության գործի վաղեմության ժամկետը:


«Որպես Վրաստանի նախագահ՝ չեմ կարող չկիսել Գամսախուրդիայի ընտանիքի մտահոգությունը, գիտեմ, որ նրանց պահանջների իրագործման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որ դուրս է նախագահի լիազորություններից», - գրել է Զուրաբիշվիլին՝ խորհրդարան ուղարկած նամակում: Մի քանի օր է՝ Վրաստանի առաջին նախագահի որդիները՝ Կոնստանտին և Զոտնե Գամսախուրդիաները, հացադուլ են հայտարարել՝ հոր մահվան հանգամանքները քննելու և մեղավորներին պատժելու պահանջով: Գամսախուրդիան մահացել է 1993-ի դեկտեմբերի 31-ին՝ մինչ այժմ անհայտ հանգամանքներում: Ըստ պաշտոնական վարկածի` նա ինքնասպանություն է գործել, հարազատներն ու աջակիցները կասկածում են: 2015-ին դատախազությունը քրեական գործ էր հարուցել, որի վաղեմության ժամկետն ավարտվում է այս տարեվերջին:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ