Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, թե երբ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար` հայտնում է РИА Новости-ն: Նա հույս ունի սկսել աշխատանքը 2019 թվականի սկզբին:
«Ոչ բոլոր ձևակերպումներն են ավարտվել: Կարծում եմ, որ մնացած օրերին կամ հաջորդ տարվա առաջին օրերին բոլոր իրավական ձևակերպումները կիրականացվեն և արդեն կաշխատեմ նոր պաշտոնում», - ընդգծել է Զասը: