ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայկ Մարության. Չկա այնպիսի մարդ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարhում, որ կարող է ազդել իմ որոշումների վրա

Հայկ Մարության. Չկա այնպիսի մարդ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարhում, որ կարող է ազդել իմ որոշումների վրա
21.12.2018 | 22:21

Չկա այնպիսի մարդ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարhում, որ կարող է ազդել իմ որոշումների վրա` Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ես դա ձեզ հստակ կարող եմ ասել, չկա այդպիսի մարդ, կազմակերպություն, էդպիսի բան գոյություն չունի»,- ասաց նա։


Հայկ Մարությանն ընդգծեց՝ միակ սուբյեկտը, որ կարող է ազդել իր որոշումների վրա՝ ժողովուրդն է։ «Այն ժողովուրդը, որը ընտրել է մեզ, սա ես ձեզ հարյուր տոկոս կարող եմ ասել»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ