ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփին լքել է «սթափ մտքի եռյակը»

Թրամփին լքել է «սթափ մտքի եռյակը»
21.12.2018 | 22:22

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի պաշտոնաթողությունը խորհրդանշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «զսպման և վերահսկման» փուլի ավարտը՝ գրում է Associated Press-ը: Անցյալ տարի Դոնալդ Թրամփի նախագահության ամենավիճահարույց ժամանակահատվածներից մեկում, բարձրաստիճան հանրապետականն ասել է, որ կան միայն երեք տղամարդիկ, որոնք պաշտպանում են երկիրը քաոսի մեջ ընկնելուց՝ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մետիսը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին և Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Մոտ ժամանակներս Մետիսը կլքի Պենտագոնը, և այդ մարդկանցից ոչ մեկը չի լինելու նախագահության երրորդ տարին թևակոխած Թրամփի վարչակազմում»,- արձանագրում է գործակալությունը:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ