ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան զգուշավորությամբ է հետևելու Սիրիայի հյուսիսի կացությանը

Թուրքիան զգուշավորությամբ է հետևելու Սիրիայի հյուսիսի կացությանը
22.12.2018 | 16:50

«Թուրքական իշխանությունները մինչև վերջին պահը չէին հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման հրաման կարձակի», - Թուրքիայում լույս տեսնող անգլալեզու պարբերականում` Hurriyet Daily News-ում գրում է քաղաքական մեկնաբան Սերքան Դեմիրթաշը: Վկայակոչելով բարձրաստիճան թուրք դիվանագետների հետ վերջին օրերին իր զրույցները` Դեմիրթաշը պնդում է, որ Անկարան Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին տեղեկացել է ընդամենը մի քանի օր առաջ: ՙReuters-ը օրերս մեջբերել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, որ նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեպ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի պաշտոնակցին հետևողականորեն հորդորում էր Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման վերջնական հրաման տալ, - գրում է Դեմիրթաշը` հավելելով,- իսկ թուրք պաշտոնյաներից մեկը պնդում է, որ հեռախոսային այդ խոսակցության ընթացքում Դոնալդ Թրամփը հարց է ուղղել Էրդողանին` կկարողանա՞ Թուրքիան զտել Եփրատի արևելյան ափը «Իսլամական պետություն» խմբավորման մնացորդներից, եթե ամերիկյան զորքերը դուրս բերվեն այդ շրջանից»:


Hurriyet-ի մեկնաբանի խոսքով, Էրդողանը դրական պատասխան է տվել` հիշեցնելով Թրամփին, որ 2016-ին թուրքական բանակը «Եփրատի վահան» գործողությունն էր նախաձեռնել` «չեզոքացնելով այդ շրջանում գործող ավելի քան 4000 ջիհադիստների»: Չնայած ստացվող տեղեկությունները վկայում են, որ Թրամփը զորքերի դուրսբերման մասին որոշումը կայացրել է Էրդողանի հետ այդ խոսակցությունից հետո, այնուհանդերձ Անկարան որոշման մասին տեղեկացվել է միայն դեկտեմբերի 17-ին: Եվս երեք օր, ըստ Hurriyet-ի, Թուրքիայի դիվանագիտական շրջանակները անգամ մասնավոր զրույցներում զերծ էին մնում մեկնաբանություններից` սպասելով, թե ինչպես են ամերիկացի զինվորականները ի կատար ածելու Թրամփի հրամանը:


«Բարձրաստիճան թուրք պաշտոնյաները կասկածանքով են ընդունել զորքերի դուրսբերման տեղեկությունները: Սաուդյան Արաբիան, Իսրայելը, եվրոպացիները և, իհարկե, քրդերը դեմ էին ԱՄՆ ստորաբաժանումների դուրսբերմանը Սիրիայի հյուսիսից: Պենտագոնը և ամերիկյան ղեկավարության մի շարք այլ հատվածները ևս առանձնապես ոգևորված չէին», - Hurriyet-ի մեկնաբան Սերքան Դեմիրթաշին է ասել թուրք պաշտոնյաներից մեկը՝ հոռետեսերոն գնահատելով ամերիկյան զորքերի դուրսբերման հավանականությունը: Թուրքերի հոռետեսության պատճառներից մեկն էլ վերջին ամիսներին Վաշինգտոնից ստացվող ազդակների հակասականությունն էր: «2018-ին Թրամփը մի քանի անգամ խոսել էր Սիրիայից զորքերի հնարավոր դուրսբերման մասին: Մյուս կողմից, Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները, Պետդեպարտամենտի` Սիրիայի գծով բանագնաց Ջեյմս Ջեֆրին, Սիրիայում իրադրության մասին խոսելիս, շարունակաբար ընդգծում էին ամերիկյան զորքերի` Սիրիայում ներկայության անժամկետ բնույթը», - թուրքական դիվանագիտական աղբյուրները մեջբերելով՝ գրում է Hurriyet-ի մեկնաբանը:


Սերքան Դեմիրթաշի խոսքով` երբ ամերիկյան զորքերի դուրսբերումն արդեն սկսվել է, թուրքական կողմին սկսել են մի շարք այլ հարցեր մտահոգել: «Ամերիկացիները տարածաշրջանից հեռանալով իրենց հետ կտանե՞ն այն բոլոր զենքերը, որ մատակարարել էին քրդական «Ժողովդրական պաշտպանության ուժերին: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկելու ԱՄՆ-ը զորքերի դուրսբերումից հետո այս շրջանում քաոսից խուսափելու համար, - գրում է Hurriyet-ի մեկնաբանը՝ ամփոփելով,- այս ամենը ենթադրում է, որ ամերիկացի և թուրք զինվորականների միջև պետք է ավելի ակտիվ բանակցություններ ծավալվեն: Թուրքիան առայժմ զգուշավորությամբ է հետևում Սիրիայում ստեղծված կացությանը»:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ