Բելգիայի Ֆիլիպ թագավորը ընդունել է վարչապետ Շառլ Միշելի և նրա կառավարության հրաժարականը. միապետը նրանց հանձնարարել է ժամանակավորապես կատարել պարտականությունները, հայտնել է թագավորական պալատը: Վարչապետը երեքշաբթի երեկոյան պաշտոնաթողության խնդրագիր էր հանձնել թագավորին:
Դրան նախորդել էր կառավարական կոալիցիայից՝ ամենաազդեցիկ «Նոր ֆլամանդական դաշինք» աջ կուսակցության դուրս գալը՝ ի նշան միգրացիոն քաղաքականության բնագավառում գլոբալ համաձայնագիրն ստորագրելու վարչապետի խոստումի դեմ բողոքի: Դա վերադասավորումների հանգեցրեց նախարարների կաբինետում և կոալիցիայի կողմից մեծամասնության կորստի ֆեդերալ խորհրդարանում: