«Հրապարակը» գրում է, որ սուպերնախարարի տիտղոսին հավակնող ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակ առաջ այցելել է նախագահական` Մաշտոցի 47` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման, և փորձել է ծառայողական ավտոմեքենայով մուտք գործել տարածք։ Անվտանգության աշխատակիցները բացատրել են, որ կարգը թույլ չի տալիս դա, որ ահավոր դուր չի եկել նախարարին:
Բյուջեի նախագծի քննարկման օրը ԱԺ տարածք է ցանկացել մտնել պատգամավոր, Փաշինյանի խորհրդական Հայկ Սարգսյանը, անվտանգությունը կրկին թույլ չի տվել: Ավտոմեքենաներով ԱԺ-ում ևս տարածք մուտք գործելու հատուկ կարգ է գործում: