ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփ-դեմոկրատներ դիմակայության պատճառով ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը

Թրամփ-դեմոկրատներ դիմակայության պատճառով ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը
22.12.2018 | 17:06

ԱՄՆ դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել:


Տեղական ժամանակով ուղիղ կեսգիշերին լրացել է դաշնային կառավարությունը ֆինանսավորող 7 օրենքների գործողության ժամկետը: Առանց ֆինանսավորման են մնացել ԱՄՆ պետքարտուղարությունը, արդարադատության, ներքին անվտանգության, գյուղատնտեսության, տրանսպորտի նախարարությունները, ինչպես նաև այլ գերատեսչություններ: Օրենքով նրանք պետք է զգալի կրճատեն աշխատանքը՝ աշխատակիցների մի մասին ուղարկելով հարկադիր արձակուրդ:
Այս շաբաթ ավելի վաղ կոնգրեսականներն առաջարկել էին մինչև փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջե ընդունել՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին անվտանգության նպատակով Թրամփի պահանջած ավելի քան 5 մլրդ դոլարի: Սակայն Թրամփը հայտարարել է, որ չի ստորագրի բյուջեի նախագիծը՝ առանց սահմանի համար պահանջած գումարի: Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կատարել են Թրամփի պահանջը և ընդունել լրացուցիչ 5,7 մլրդ դոլարը ներառող բյուջեի նախագիծը: Սենատում դեմոկրատները դեմ են:


Բյուջետային օրինագծի ընդունումը հետաձգվում է անորոշ ժամանակով:
Ստեղծված իրավիճակին իր թվիթերյան էջում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հույս է հայտնել, որ այս իրավիճակը երկար չի տևի:
«Մեր հզոր երկիրը պետք է անվտանգ սահման ունենա»,- գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ