ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բողոքի ակցիա․ Մանվել Գրիգորյանը իրավունք չունի լինել ազատության մեջ

Բողոքի ակցիա․ Մանվել Գրիգորյանը իրավունք չունի լինել ազատության մեջ
23.12.2018 | 00:23

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիները Էջմիածնում երեկ գիշերվանից շարունակում են բողոքի ակցիաները։ Այսօր վաղ առավոտից մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին Էջմիածին-Երևան ճանապարհը՝ պահանջելով կրկին կալանավորել գեներալին։

«Մանվել Գրիգորյանը իրավունք չունի լինել ազատության մեջ, բայց ինչպես արդեն փոխվեց իրողությունը, ժողովուրդը որոշեց, որ պետք է մեզ մոտենա Արդարադատության նախարարը կամ Գլխավոր դատախազը կամ նույնիսկ այն դատավորը, որը կայացրել է այդ դատավճիռը։ Մենք ուզում ենք հստակ էդ հարցերի պատասխանները ստանանք, ուզում ենք, որ այդ մարդիկ գան ու բացատրություն տան, թե ոնց կարելի է հանրության համար նման վտանգ ներկայացնող անձնավորությանը բաց թողնել բանտից,- հայտարարեց հավաքի մասնակից, Էջմիածնի բնակիչ Ջիվան Աբրահամյանը՝ շարունակելով,-էսքան տարի ռեժիմից հետո՝ նրա դիկտատուրայից, նորից մարդկանց ասել՝ համակերպվեք նրա հետ, որ նա 10 օր թեկուզ ազատության մեջ է լինելու, ոչ, էջմիածնեցին չի թողի, հայը չի թողի։ Խափանման միջոց է փոխվել մարդու համար, ով ներկայացնում է հասարակության համար վտանգ։ Պետությունը լծակ չունի արդարադատության վրա ազդելու, մենք էլ ժողովուրդ ենք ու լծակ ենք՝ մենք կազդենք արդարադատության վրա։ Մանվելը՝ բանտում, էջմիածնեցին՝ ազատ, հպարտ, իրավապահանջ քաղաքացի»։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Մանվել Գրիգորյանը լինելով ազատության մեջ՝ հասարակության համար վտանգ է ներկայացնում։


«Զենքը իրա պադվալում նեխում ա, ընդեղ զինվորը զենք չի ունեցել՝ կրակելու։ Ինչի՞ համար։ Հարյուր հոգուն էդի կարա՞ արյունի պատասխան տա: Իսկ էսօր ինքը ազատ ա։ Իրա 5 օր ազատն էլ էսօր վտանգավոր ա, մի ժամ ազատը վաանգավոր ա ժողովրդի համար։ 30 տարի էդ վտանգը տեսել ենք, և էսօր ժողովուրդը սարսափի մեջ են՝ հենց էդ վտանգից։ Էդ ա մեր պահանջը՝ իրան հետ տանեն, ու վերջ», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ