Բուլղարիայի ՊՆ-ն կառավարությանը առաջարկել է ուղիղ բանակցություններ սկսկել ԱՄՆ-ի հետ՝ F-16 կործանիչներ ձեռք բերելու համար, որ փոխարինեն երկրի օդուժը համալրող ռուսական MiG-29 կործանիչներին: Բուլղարիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 2004-ին, սակայն մինչև հիմա մարտական ինքնաթիռները փոխելու հարցը լուծված չէ: Անցած ամռանը Բուլղարիայի խորհրդարանը հաստատել է օդուժի արդիականացմանը 2 միլիարդ դոլար տրամադրելու ծրագիրը: