ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը զորավարժություն է սկսել Պարսից ծոցում

Իրանը զորավարժություն է սկսել Պարսից ծոցում
23.12.2018 | 00:25

ԻԻՀ պահապանների կորպուսը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում: Զորավարժությունը հաջորդում է մեկ օր առաջ ամերիկյան ավիակրի ուղևորությանը դեպի այդ շրջան: Իրանական մամուլը հաղորդում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտ անցկացվող զորավարժություններում օգտագործվելու են մարտական ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Հորմուզի նեղուցով է անցնում ծովային ճանապարհով տեղափոխվող համաշխարհային նավթի մեկ երրորդը:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ