ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գիտնականները ցիտրուսների մուտացիան հուդդայական ծիսակարգի հետ են կապել

Գիտնականները ցիտրուսների մուտացիան հուդդայական ծիսակարգի հետ են կապել
23.12.2018 | 00:29

Գենետիկների խումբը հետազոտել է նարնջի, կիտրոնի և լայմի ԴՆԹ-ները:
Պարզվել է, որ ցիտրուսների քաղցր տեսակները Եվրոպայում են հայտնվել հուդդայական ավանդույթների շնորհիվ: Հրեաները որպես հավատացյալների խորհրդանիշ օգտագործել են «Բուդդայի մատերը»՝ ցիտրուսի կիսավայրենի տեսակը: Ավանդույթը կապված է սուկոտի՝ աշնանային բերքահավաքի հետ:


Այդ տեսակը Եմենից Եվրոպայում է հայտնվել մ.թ.ա. շուրջ 6-րդ դարում, իսկ երբ հռոմեացի զորքերը նվաճել են Հուդան և Իսրայելը, տեսակը Միջերկրածովյան շրջանում է տարածվել: «Բուդդայի մատերը» խաչասերվել են ցիտրոնի այլ տեսակների հետ, որի արդյունքում առաջացել են Noemi ընտանիքի գենի առաջին օրինակները, որը ներառել է նաև Ruby ընտանիքի մուտանտային գեները: Հենց վերջինն էլ պտուղները քաղցր է դարձրել:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ