ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել ԲՀԿ-ԼՀԿ բանավեճը

Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել ԲՀԿ-ԼՀԿ բանավեճը
23.12.2018 | 00:34

«Ես ուրիշ քաղաքական ուժերի գործունեությունը չեմ ուզում մեկնաբանել, հույս ունեմ Ազգային ժողովում կձևավորվի գործընկերային մթնոլորտ» ասաց Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ԼՀԿ-ի պնդումներին, թե պետք է ԱԺ հանձնաժողովներից մի քանիսը տրվեն ընդդիմությանը՝ Փաշինյանն ասաց. «ԱԺ հանձնաժողովները բաշխվում են բանաձևով և այդպես էլ կլինի»:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ