«Դեկտեմբերի 25-ին նախատեսված է Բելառուսի նախագահի այցելությունը Մոսկվա, որտեղ հանդիպում կանցկացվի ՌԴ նախագահի հետ: Բանակցությունների ձևաչափը նախատեսում է նաև կառավարության անդամների մասնակցությունը»,- հայտնել է Բելառուսի նախագահի մամլո քարտուղարը: Ուշադրության կենտրոնում կլինեն փոխհամագործակցության բոլոր ակտուալ հարցերը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է` նախագահները մտադիր են քննարկել «երկկողմ հարաբերություններին հարցեր, որոնք հակասականների շարքին են դասվում»: