ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի մասին BBC-ի հոդվածն ընդգրկվել է ամենաընթերցվածների տասնյակում

Հայաստանի մասին BBC-ի հոդվածն ընդգրկվել է ամենաընթերցվածների տասնյակում
23.12.2018 | 20:42

Բրիտանական BBC կայքի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածված հոդվածների տասնյակը, որոնք պատրաստել են BBC Travel և BBC Future բաժինների հեղինակները 2018-ին:


Թոփ տասնյակում հայտնվել է նաև «Աշխարհի առաջին քրիստոնեական պետության խորհրդանիշներն ու լեգենդները» հոդվածը, որը պատմում է հայ ժողովրդի քրիստոնեական ավանդույթների և ժամանակակից Հայաստանի տարածքում գտնվող հնագույն եկեղեցիների մասին: Հոդվածում խոսվում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու պատմության մասին, ներկայացված են կարևորագույն կրոնական կոթողներն ու սրբավայրերը,՝ Վայոց Ձորի Զորաց եկեղեցին, Գեղարդ վանական համալիրը, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին: «Հայ առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, որն առանձնանում է ինչպես բյուզանդական ուղղափառ, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցուց: Հայաստանը փոքր երկիր է, սակայն Հայաստանի դերն աշխարհի հոգևոր պատմության մեջ դժվար է գերագնահատել. 301 -ին Հայաստանը դարձել է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը», - ասվում է հոդվածում:


Հայաստանից բացի ընթերցողներին ամենից շատ հետաքրքրել են «Տիտանիկ» նավի պատմությունը, Ճապոնիայի և Ալյասկայի կղզիները, արևելյան հումուսի գաղտնի բաղադրիչը, Հարավսլավիան, լրագրողի արկածները Հավանայում:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ